BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Կարեն Կարապետյան. Մեր նախընտրական ծրագրով որևէ մեկին արհեստականորեն դուր գալու խնդիր չենք դրել

Կարեն Կարապետյան. Մեր նախընտրական ծրագրով որևէ մեկին արհեստականորեն դուր գալու խնդիր չենք դրել
05.03.2017 | 22:18

ՀՀԿ-ն նախընտրական ծրագրով որևէ մեկին արհեստականորեն դուր գալու խնդիր չի դրել, ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի բացման արարողության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:


«Մեկնարկում է քարոզարշավը, շատ կարևոր և պատասխանատու փուլ, որի ընթացքում մենք հնարավորություն կունենանք հանրությանը ներկայացնելու մեր ծրագիրը, մեր տեսլականը, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում կառուցել»,- ասել է նա: Կարեն Կարապետյանը շեշտել է՝ ՀՀԿ-ն ներկայացնելու է իրատեսական, համալիր ծրագիր, որի մեջ նշված են որակապես նոր, բոլորի երազած Հայաստան տանող ուղիները։ «Անկեղծ պետք է ասեմ, որ մեր նախընտրական ծրագրով որևէ մեկին արհեստականորեն դուր գալու խնդիր չենք դրել, պոպուլիստական հայտարարությունների չենք գնացել։ Ներկայացրել ենք կոնկրետ ծրագիր, որի հիմքում Հայաստանի ապագայի և ժողովրդի անվտանգության պատասխանատվությունն է։ Ներկայացրել ենք գաղափարներ, որոնց իրագործումն ամենօրյա քրտնաջան աշխատանք է պահանջում մեր երկրի առաջընթացի համար»,- նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն ասել է, որ իրենց նպատակները հավակնոտ են, միևնույն ժամանակ՝ իրագործելի։
«Մենք ունենք ժողովրդին հուզող հարցերի պատասխանը, ներկան փոխելու կամքը ու վճռականությունը։ Հստակ պատկերացնում ենք, թե ինչ հորիզոնի ենք ձգտում հասնել։ Այդ հորիզոնն անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ Հայաստանն է։ Մեր թիմն ընդգրկում է հանրության բոլոր շերտերը, ունի ամենամեծ ներուժը, կառավարման հարուստ փորձ, և բնական է, որ այս մեծ թիմից սպասումներն էլ ավելի շատ են ու տրամաբանական։ Եվ որ ամենակարևորն է, մեր թիմն ունի համարձակություն իր սխալներն ընդունելու, անկախ նրանից՝ դրանք օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ։ Պետք է այդ սխալներից եզրակացություն անել և խուսափել հետագայում դրանք թույլ տալուց, կարող ենք լուծումներ տալ դրանց և պատասխանատվություն կրել։ Այն բոլոր լավ ավանդույթները, որ ձևավորվել են թիմային աշխատանքում, պետք է կրկնապատկել, իսկ բացթողումները՝ վերլուծել և վերացնել։ Թիմի շահը պետք է վեր լինի յուրաքանչյուրի անձնական շահից»,- ընդգծել է նա: Կարեն Կարապետյանի խոսքով՝ փոխվելու և փոխելու անհրաժեշտությունը իրենց համար օրվա հրամայական է, ինչի մասին բազմիցս հայտարարել են:

«Վստահ ենք, որ այդ փոփոխությունները տեսանելի կլինեն, իսկ արդյունքները՝ չափելի։ Առաջարկում ենք հիմնարար փոփոխություններ բնականոն, էվոլյուցիոն ճանապարհով։ Մենք պարզապես պարտադրված ենք էֆեկտիվ և իմաստուն լինելու՝ աշխարհի այսօրվա մրցակցության պայմաններում»,- ասել է Կարեն Կարապետյանը: ՀՀ վարչապետն ընդգծել է՝ հաշվի առնելով, որ մեր տարածաշրջանում հակասությունների պակաս չկա, ավելին, առկա են մարտահրավերներ և սպառնալիքներ, իրենք իրավունք չունեն թույլ տալ այնպիսի զարգացումներ, որոնք կարող են տանել ապակայունացման կամ արկածախնդրության և էքսպերիմենտների առիթ դառնան։


«Մենք հայտարարում ենք և ցանկություն ունենք մրցակիցների հետ նախընտրական պայքարի նոր մշակույթ ձևավորել՝ պահպանելով գաղափարական պայքարի էթիկան ու դրսևորելով քաղաքակիրթ հանդուրժողականություն։ Եվ իմ հորդորը մեր քաղաքացիներին՝ լսեք և ձեր ձայնը տվեք այն քաղաքական ուժին, որն ազնիվ ու իրագործելի ծրագիր է ներկայացնում՝ հուսալի ու հաստատուն քայլերով առաջընթաց ապահովելու համար»,- ասել է նա: Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ կստանան ընտրողի քվեն, որովհետև գիտեն՝ ինչ են անելու, ինչ թիմով են անելու ու վստահ են, որ հետևողական են լինելու։
«Ժողովրդի թև ու թիկունքը, ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը մեր աշխատանքի արդյունավետությունը միանշանակ բարձրացնելու են, որովհետև այն ծրագրերը, որ դրել ենք մեր առջև, պահանջում են բոլորիս համախմբումը։ ՈՒրեմն, միասին՝ դեպի բոլորիս երազած Հայաստան»,- հավելել է Կարեն Կարապետյանը:

Դիտվել է՝ 1208

Մեկնաբանություններ